Զատկածեսն ընտանիքում

Սուրբ Զատիկն իմ ընտանիքում ամենասիրված տոներից մեկն է: Այս տոնի ժամանակ մարդիկ իրար ողջունում են. <<Քրիստոս հարյավ ի մեռելոց>> և պատասխանը հնչում է. <<Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>: Սուրբ Զատկի իմ ամենասիրած պահը ձվախաղն է: Ես զրուցեցի պապիկիս հետ և իմացա, թե նա ինչպես է անցկացրել Սուրբ Զատիկը, երբ փոքր է եղել: Նա ինձ ասաց, որ փոքր ժաանակ իր եղբայրների հետ հավաբնից հավաքում էր ձվեր և տուն էր տանում: Պապիկիս մայրիկը ներկում էր ձվերը, աղաջրի մեջ էր դնում, երկար թողնում այնտեղ, որ ձվերը ամուր լինեն և շուտ չկոտրվեն: Նրանք նաև ձուն մոմակալում էին, որ չկոտրվի: Ձվախաղի ժամանակ հաղթողը իրեն էր վերցնում պարտվողի ձուն: Առավոտից մինչ երեկո պապիկս իր եղբայրների և ընկերների հետ շրջել է գյուղի բակերով և ձու կռվեցրել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *