Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   
Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:
Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:
Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:
Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    1. Գյուղատնտեսությունը տնտեսության մի մասն է, այն բաղկացած է հողագործությունից և անասնապահությունից:
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    1. Բուսաբուծությունը զբաղվում է տարբեր բույսերի աճեցմամբ: Մարդն աճեցնում է ցորեն, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, բրինձ, բամբակ, վուշ, գարի և այլն:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    1. Անանապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    1. Օրվա ընթացքում ես օտագործում եմ հաց, կարագ, միս, թթվասեր, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, մրգեր, մածուն և այլն:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    1. Բուսաբուծությունն ու անասնապահությունը սերտ կապված են միմյանց հետ: Ընտանի կենդանիների կերը հիմնականում հանդիսանում են բույսերը: Գյուղացիները ամռանը խոտը հավաքում են, պահեստավորում են, որ ձմռանը կենդանիները ուտեն: Կենդանիների գոմաղբն էլ հողագործներն օգտագործում են որպես պարարտացնող միջոց:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:
    1. Գյուղատնտեսության ու արդյունաբերության մեջ սերտ կապ կա: Օրինակ գյուղացիները կաթ են կթում և տալիս են գործարաններին, այդ գործարաններում կաթից պատրաստում են թթվասեր, մածուն, պանիր, կարագ, յոգուրտ և այլ մթերքներ: Պատրաստի այդ մթերքներն ուղարկվում են խանութներ: Մարդիկ խանութներից սպառում են այդ մթերքները:

Моё хобби

Я очень люблю рисовать. Я посещаю занятия по рисованию, в неделю по две раза. Там я учусь красиво рисовать, из одного цвета получать другой. Уже как один год, я занимаюсь рисованием, и я уже участвовала в разных конкурсах. Я очень люблю свою учительницу по рисованию, её зовут Наре, она мне очень помогат в плане рисования. Сейчас я вам представлю мои рисунки.