Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 5

Տարվա իմ ձեռքբերումները

1․Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում, Հյուսիսային դպրոցում: Կարող ես տեղադրել լուսանկարներ։

Կրթահամալիրում ամենից շատ ես սիրում եմ բակային տարածքը, ծառերի տակ տեղադրված կլոր սեղանները:


2․Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմ՛իր այդ նախագծի մասին: Կցի՛ր նաև հղումը։

Ինձ շատ դուր եկավ Մայրենիի ստուգատեսի 3-րդ առաջադրանքը: Այս առաջադրանքը կատարելիս ես հորինել եմ տրված բառերով մի պատմություն:

Առաջադրանք 3


3․ Ի՞նչ  գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։ Կցի՛ր ցանկը, բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնի հղումը։

Կարդացել եմ տարբեր հեքիաթներ և պատմություններ:

Իմ գրադարանը


4․ Ի՞նչ գիրք ես կարդում հիմա, գրի՛ր վերնագիրը, հեղինակի անունը։

Այժմ կարդում եմ Էրիխ Ռասպեի Բարոն Մյունխաուզենի արկածները:


5․ Կազմի՛ր այս տարի սովորած բանաստեղծությունների ցանկը։ Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Կոմիտաս – Ճանապարհ

Կոմիտաս – Աշուն գիշեր

Հ. Սահյան – Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Հ. Սահյան – Մշուշների շղարշի տակ…

Ավ. Իսահակյան – Գետակի վրա..

Հովհ. Թումանյան – Իմ երգը

Հովհ. Թումանյան – Պատրանք

Հովհ. Թումանյան – Երկու սև ամպ

Հովհ. Թումանյան – Համերգ

Ե. Չարենց – Գիտե՞ք, որ գարուն է արդեն

Հ. Սահյան – Ձկնիկն առվին խուտուտ տվեց…

Վահագնի ծնունդը

Ինձ ամենից շատ դուր է եկել Հովհաննես Թումանյանի <<Երկու սև ամպ>> բանաստեղծությունը:


6․ Պատմիր ընկերոջդ մասին․ նկարագրի՛ր ու բնութագրի՛ր նրան։

Իմ ընկերներն են՝ Անին, Հասմիկը և Եվան: Նրանք շատ լավն են ու խելացի:


7․Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։ Թվարկի՛ր, տեղադրի՛ր պատումներիդ հղումներն այդ ճամփորդություններից։

Այս տարի ես մասնակցել եմ հետևյալ ճամփորդությունների՝

Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարան

Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Գիտելիքի օրը Թեժառույքի բարձունքին


8․ Պատմիր քո ընտրությամբ գործունեության մասին։ Ի՞նչ դասընթաց ես ընտրել, ո՞վ է ուսուցիչը, ինչպե՞ս եք աշխատում, ի՞նչ եք ստեղծել․․․

Ես ընտրել եմ կավագործությունը: Այդ դասերի ժամանակ մենք կավից և այլ նյութերից պատրաստում ենք տարբեր բաներ: Իմ ուսուցչուհին ընկեր Ալիսն է: Նա շատ լավն է ու բարի է:


9․ Ի՞նչ կանես  5-րդ դասարանում, որ չես արել 4-րդ դասարանում:

Կփորձեմ ավելի ուշադիր լինել դասերի ժամանակ և կփորձեմ ավելի լավ սովորել:


10․ Նշիր մեկ բան, որը քո այս տարվա ձեռքբերումն ես համարում։

Այս տարի ես սկսեցի հաճախել նկարչության:


11․Ո՞րն ես համարում քո այս տարվա լավագույն լուսանկարը, տեղադրի՛ր այստեղ:


13․ Ավելացրո՛ւ քո հարցը․․․

Ի՞նչ սովորեցիր ընկերներիցդ:

Մայրենիի ստուգատես.Առաջադրանք 4

  • Հարցազրույց ինչ որ մեկի հետ (ընկերոջ, քրոջ կամ եղբոր հետ, հայրիկի կամ մայրիկի հետ, տատիկի կամ պապիկի հետ․․․ , ում հետ կուզես․․․)
  • Նախապատրաստվի՛ր հարցազրույցին՝ հարցազրույցի թեման, հարցազրույցի վերնագիրը։
  • Մշակի՛ր, կազմի՛ր այդ թեմայով հարցեր։
  • Հարցազրույցն անելուց հետո անպայման տեղադրի՛ր բլոգումդ՝ «Մայրենիի ստուգատես» բաժնում։ 

Տարվա եղանակներ ու տոներ

  1. Բարև Ձեզ, կնեկայանա՞ք:
  2. Կարելի՞ է Ձեզ մի քանի հարց տալ:
  3. Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:
  4. Ինչու՞ հատկապես այդ եղանակը:
  5. Դուք ամենաշատը ո՞ր տոնն եք սիրում:
  6. Ի՞նչ կմաղթեք Ձեզ լսողներին: