Երևան քաղաքի ձիարձանների մասին

Հուշարձան «Սասունցի Դավիթ» (9).JPG

Սասունցի Դավիթ

Սասունցի Դավթի հրապարակը հարում է երկաթուղային կայարանին։ Գտնվում է Երևանի հարավային մասում՝ Էրեբունի թաղամասի արդյունաբերական և բնակելի հատվածների պայմանական սահմանում։ Կայարանը մայրաքաղաքը կապում է մարզերի և արտերկրի հետ։

Վեհաշուք կառույցը լուծված է կառամատույցին զուգահեռ ուղղանկյուն, երկար ծավալով և դեպի հրապարակ ընկած կենտրոնական ու երկու համաչափ կողային մասնաշենքերով, որոնք կապվում են կամարակապ սյունաշարով։ Կառուցված է ազգային և դասական ճարտարապետության ձևերի համադրությամբ։ Հրապարակի կենտրոնում է գտնվում Սասունցի Դավթի հուշարձանը։ Արձանի հեղինակներն են քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Միքայել Մազմանյանը։ Դավթի պղնձակոփ արձանը տեղադրվել է 1959 թվականին՝ բազալտե ժայռանման պատվանդանին։ Հուշարձանը դասվում է խորհրդային արվեստի լավագույն ձիարձանների թվին, որի համար քանդակագործն արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

  • Վարդան Մամիկոնյան
Vardan Mamikonyan, (1).JPG
  • Վարդան Մամիկոնյանի հուշարձան, գտնվում է Երևանի Օղակաձևզբոսայգում, Վարդանանց և Խանջյան փողոցներիի հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Վարդանանց պատերազմի հերոս Վարդան Մամիկոնյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է 1975 թվականի դեկտեմբերի 20-ին, Օղակաձև զբոսայգու Կնունյանց (այժմ՝ Վարդանանց), Խանջյան և Մռավյան (այժմ՝ Ալեք Մանուկյան) փողոցներին հարող հատվածում։

  • Զորավար Անդրանիկի
Անդրանիկ Օզանյան.......JPG
  • Քանդակագործ՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազ
  • Ճարտարապետ՝ Ասլան Մխիթարյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու բազալտից, բարձրությունը պատվանդանի հետ 9,5 մետր է։

2001 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի մոտակայքում տեղադրվել է Զորավար Անդրանիկի երկրորդ արձանը տեղադրելու մասին հուշաքար։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թվականի դեկտեմբերի 25-ին։

Հուշարձանի երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները։

Սա Անդրանիկ Օզանյանի երկրորդ արձանն է Երևանում։ Զորավարի առաջին արձանը տեղադրվել է 1999 թվականին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան այգում։ Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձաններ կան նաև Ուջանում, Ոսկեվանում, Նավուրում, Գյումրիում, Արտենիում և Անգեղակոթում։

  • Հովհաննես Բաղրամյան
Հովհաննես Բաղրամյանի հուշարձան (Երևան) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հովհաննես Բաղրամյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց, տեղադրվել է 2003 թվականին։

  • Ճարտարապետ՝ Էդուարդ Արևշատյան
  • Քանդակագործ՝ Նորայր Կարգանյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 9 մետր է։

Հուշարձանի հուշաքարի բացումը տեղի է ունեցել 1995 թվականի մայիսի 8-ին Մարշալ Բաղրամյան պողոտայում, Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի դիմաց։

  1. Գայի ( Հայկ Բժշկյանց)
Hayk Bzhishkyan statue, Yerevan, VM 01.jpg

Գայի (Հայկ Բժշկյանց) հուշարձան, գտնվում է Նոր Նորքի Նանսենի անվան այգու դիմաց, տեղադրվել է 1977 թվականին։ Ընդգրկված է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը պատվանդի հետ 12,5 մետր է։ Աշխարհում ամենամեծ ու ամենաբարձր ձիարձանն է՝ հենված 2 ոտքի վրա, կշռում է 30 տոննա։ Արձանը ձուլվել է ուկրաինական տեխնոլոգիայով։ Հայ քանդակագործի հետ աշխատել են վարպետ ձուլողներ Կիևից, այդ թվում նաև Վիտալի Լիխովիդսկին։

Գայի հուշարձանին կից պատի վրա կան «Երկաթյա դիվիզիայի» հերոսապատումները պատկերող հարթաքանդակները։

«Մաթեմատիկայի ստուգատես» երրորդ կանգառի իրականացում

  • Օրվա քանի՞ ժամն ես արթուն —15 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես խաղում բակում —1 ժամ
  • Օրվա քանի՞ ժամն ես աշխատում համակարգչով — 6 ժամ
  • Օրվա  քանի՞ ժամն ես կարդում — 30 րոպե
  • Օրվա քանի՞ ժամն ես  սպորտով զբաղվում —1 ժամ
  • Օրա քանի՞ ժամն ես օգտագործում հեռախոսդ —2 ժամ

Էրիխ Ռասպե. Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված 2)

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը։ /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Որովհետև լուսինն ու կացինը արծաթագույն էին:

5․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական և մեկ բացականչական նախադասություն։/1 միավոր/

6․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ /1 միավոր/

Շուտով երկար պարանը պրծավ, և Մյունխհաուզենը օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։

Բառային առաջադրանքներ

1․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բառ, որոնք գործողություն են կատարում։ /1 միավոր/

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գիրքը /1 միավոր/

Փորել —

Դուրս գալ ——

Աճեցնել —-

Տեսնել —

3․ Գրի՛ր տեքստում մուգ գրված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

4․ Գրի՛ր բարեբախտաբար, երկար, բարձրանալ, վերև բառերի հականիշները։ /1 միավոր/