Մայրենիի ստուգատես. Առաջադրանք 2

  • Տեքստը գրավոր պատմի՛ր՝ 

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից

Մի օր պոչս թակարդում թողեցի և աշխարհում խայտառակ եղա : Գնացի ընկերներիս մոտ և սկսեցի ասել, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ընկերներիցս մեկն ասաց, որ ես նրանց այդ խորհուրդը չէի տա, եթե դրանից օգուտ չունենայի:

Բ․ աղվեսի պոչի անունից

Մի օր տերս ինձ թողեց թակարդում: Ես տխրեցի, որ ինձ իմ տեր թողեց թակարդում: Նա գնաց, ասեց իր ընկերներին, որ նրանք կտրեն իրենց պոչերը: Բայց նրացից մեկն ասաց, որ տերս իրենց այդ խորհուրդը չէր տա, եթե օգուտ չունենար:

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մի օր ընկերներիցս մեկն իր պոչը թողեց թակարդում, ամբողջ աշխարհում խայտառակ եղավ: Եկավ մեզ մոտ և սկսեց համոզել, որ մենք էլ մեր պոչերը կտրենք: Ես նրան ասացի, որ նա մեզ այդ խորհուրդը չէր տա, եթե դրանից օգուտ չունենար:

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերը մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկը մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելու սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Ծառերը պիտանի նյութեր են տալիս սնկերին, սնկերն էլ՝ ծառերին են տալիս: Նրանք օգնում են մեկը մյուսի աճին:


2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

 Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։ Սնկերը լինում են ուտելի և թունավոր:


3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Ուտելի սնկերից են՝ սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Boletus edulis EtgHollande 041031 091.jpg
2007-07-14 Cantharellus cibarius.jpg

Թունավոր սնկերից են՝ ոլորքագլուխ, կարմիր ճանճասպան, դժգույն ճանճասպան , ալիքասունկ և այլն:

Ճանճասպան կարմիր

Առաջին կանգառ

Նշի՛ր առաջադրանքի կատարման սկիզբը —10:40

Նշում է իր կանգած սկզբնական տեղը — 0

Կատարում է տեղից հեռացատկ և նշում է վերջնական կանգնած տեղը —1մ50սմ

Չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով —150սմ

Նշելով առաջադրանքի կատարման ավարտը-50վրկ

Երևան քաղաքի արձանները

Զորավար Անդրանիկ

Զորավարն Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը գտնվում է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վահան Զատիկյանի անվան այգում: Այն տեղադրվել է 1999  թվականին։ Այս հուշարձանի քանդակագործը Ռաֆիկ Սարգսյանն է, իսկ ճարտարապետը՝ Աշոտ Սմբատյանը: Արձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 7 մ է: Հուշարձանը տեղադրվել է զորավարի ծննդյան տարեդարձի օրը՝ փետրվարի 25-ին:

Կատու

This image has an empty alt attribute; its file name is image-1.jpeg

Հայաստանի Գաֆեսճյան թանգարան-հիմնադրամը 2002 թվականին Երևան բերեց Ջերարդ Գաֆեսճյանի հավաքածուի նմուշներից մեկը` կոլումբիացի հանրահայտ նկարիչ Ֆեռնանդո Բոտերոյի 1998 թվականին կերտած «Կատուն», որը տեղադրվեց Կասկադ համալիրի ներքևի հատվածում։ Քանդակն ունի երեք կրկնօրինակ, Բոտերոյի մոնումենտալ քանդակների լավագույն օրինակներից է և ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում։ Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2002 թ. նոյեմբերի 26-ին[1]։

Արգիշտի 1֊ին

Արգիշտի Ա.JPG

Արգիշտի արքայի արձանը գտնվում է Երևանի Էրեբունի համայնքում, Էրեբունի թանգարանի դիմացի հրապարակում։ Տեղադրվել է 2002 թվականին։ Ճարտարապետը  Էդուարդ Բարոյանն է, քանդակագործը՝  Լևոն Թոքմաջյանը: Հուշարձանը կառուցված է տուֆից և բազալտից։

Կոմիտաս

Կոմիտաս հուշարձան 3.JPG

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Քանդակագործը Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Ֆենիքս Դարբինյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Սայաթ֊Նովա

Sayat-Nova-DSC07919.jpg

Սայաթ-Նովայի հուշաղբյուրը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի առջևի պուրակում, տեղադրվել է 1963-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Քանդակագործը  Արա Հարությունյանն է, ճարտարապետը՝ Էդուարդ Սարապյանը: Հուշաղբյուրը կառուցված է սպիտակ  մարմարից, չափերը՝ 300х375х40 մ:Սայաթ-Նովայի հուշաղբյուրի համար 1964 թ. Ա. Հարությունյանն արժանացավ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալին։

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

images (2)

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վերջը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համարձակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջարդելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

վերջը

համարձակ

ջարդելով

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր-անվտանգ

բ/ չարություն-բարություն

գ/ թույլ-ուժեղ

դ/  տգեղ -սիրուն

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր

դ/ հաստափոր-բարդ

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ-ծաղիկներ

բ/ իշխան-իշխաններ

գ/ քամի-քամիներ

դ/ փուշ-փշեր

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ/ ոսկեգանգուր-գոյական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

ուտել-կուտի

փորձել-փորձում են

նայեց-նայել

ամաչել-ամաչեցի

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը: 

   — Ես մի մոլորակ գիտեմ որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում :

— Ես մի մոլորակ գիտեմ, որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում :

 9. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

    10. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

Փշերը մադկանց վախեցնելու համար էր:

Ստեղծագործական աշխատանք

  1. Առաջադրանք

Ստեղծագործական աշխատանք․ Ջ․ Ռոդարի «Ստեղծագործական երևակայության երկանդամություն»

Աերկար, շոկոլադե, խռոված, երկարագուլպա, կռվարար
Բնապաստակ, պաղպաղակ, կոնֆետ, պանիր, ձմերուկ

Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր զույգեր, ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրո՛ւ վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինի՛ր և հեքիաթի համար նկար նկարի՛ր։ 

Շոկոլադե պաղպաղակ

Կար-չկար մի աղջիկ կար, նրա անունը Ռոզի էր: Նա ապրում էր շոկոլադե տնակում: Տնակի բոլոր իրերը ՝ աթոռները, սեղանները, պատերը, շոկոլադից էին:

Ռոզին հաճախ էր իր ընկերներին հրավիրում իր տնակ: Երեխաներով զվարճանում էին և համեղ շոկոլադ ուտում: Մի օր նրանք որոշեցին շոկոլադե պաղպաղակ պատրաստել: Նրանք խանութից կաթ գնեցին և սկսեցին պատրաստել շոկոլադե պաղպաղակ: Պաղպաղակի անուշ բույրն ընկել էր ամբողջ փողոցում: Անցորդներին գրավեց այդ բույրը: Բոլորը սկսեցին հերթով թակել Ռոզիի տնակի դուռը և պաղպաղակ խնդրել: Աղջիկն ու իր ընկերները բոլորին հյուրասիրեցին պաղպաղակ և շատ գոհ մնացին, քանի որ կարողացան ուրախացնել շատերին: Նրանք որոշեցին ամեն շաբաթ հավաքվեն, շոկոլադե պաղպաղակ պատրաստեն և հյուրասիրեն անցորդներին: