Մի լուսանկարի պատմություն

Այս լուսանկարում ես 4 տարեկան եմ: Այդ օրը հորեղբայրս դառնում էր 30 տարեկան: Մենք գնացել էինք ռեստորան՝ տարեդարձը նշելու: Ռեստորանի բակում կային գեղեցիկ շատրվաններ: Ես անընդհատ գնում էի շատրվանների մոտ և փորձում էի ջուրը մտնել: