Homework

I want to study English, but I don’t want to speak English.

I want to talk on the telephone, but I don’t to watch TV.

I want to swim, but I don’t want to run.

I want to play Ping-Pong, but I don’t want to baseball.

I want to use chopssticks, but I don’t to do a magic trick.

I want to ride a bicycle, but I don’t want to drive a car.

I want to walk the dog, but I don’t want to feed the turtle.

I want to sing, bat I don’t want to dance.

I want to eat an apple, but I don’t want to drink hot chocolate.

I want to do homework, but I don’t want to listen to music.

I want to cook dinner, but I don’t to ake breakfast.

I want to take pictures, but I don’t want to take a both.

Տնային աշխատանք

1.Կարդա՛ Վիլյամ Սարոյանի կենսագրությունը, սովորի՛ր պատմել։ Բլոգումդ կազմի՛ր 5-7 հարց Սարոյանի կենսագրության մասին, որոնք դասարանում կուղղես ընկերներիդ։

  1. Ո՞ր թվականին է ծնվել Վիլիամ Սարոյանը:(1908թ.)
  2. Ո՞րտեղից էր գաղթել Սարոյանի ընտանիքը:(Բիթլիս)
  3. Ի՞նչու Սարոյանի մայրը իր երեխաներին մանկատուն տարավ:
  4. Մայրն ի՞նչ տվեց Սարոյանին մանկատան ճանապարհին:
  5. Ի՞նչպես տեղի ունեցավ <<Սարոյանի և հոր հետ հանդիպումը>>:
  6. Քանի՞ անգամ ամուսնացավ Սարոյանը:
  7. Ի՞նչ երեխաներ ուներ Սարոյանը, ի՞նչ էին նրանց անունները:

2. Գրի՛ր վարժությունները։

9.Մեկ տառ փոխելով տրված բառերից ստացի՛ր նոր բառեր:

Օրինակ՝ որդ — արդ (հիմա), երդ, որբ, որթ, որձ, որմ (պատ), որջ, որս:

Հորդ, հարդ, ուղտ, աղտ, գիրք:

հորդ-մորդ, հորթ, հարդ

հարդ-հորդ, բարդ, վարդ, մարդ, սարդ, զարդ, հարթ

ուղտ- ուխտ, աղտ, ուղի

աղտ-ուղտ, ախտ, աղբ, աղի

գիրք- դիրք,ձիրք

10.Խմբերից ընտրի՛ր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմիր:

Ա. Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ. Գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն:

հնչել-ձայնել

հնչյուն-ձայն

բարեհունչ-գեղեցկաձայն

ձայնեղ-հնչեղ

15.Տրված բառերում ե և ո տառերն ինչպե՞ս են կարդացվում:

Ա. Եղանակ, երազ, երամ, երկիր, երդում, եռալ, եղնիկ:

Կարդացվում է յե:

Բ. Ոզնի, ող, որս, ոսկոր, ոստ, որակ, ոտք:

Կարդացվում է վո:

16. Տրված բառերում և տառն ինչպե՞ս է կարդացվում:

Ա Հարևան, Սևան, հևալ, տերև, կեղև, թև, սև:

Կարդացվում է եվ:

Բ. Նաև, թեև, և:

Կարդացվում է յեվ:

Ի՞նչ է բնությունը

InCollage_20220813_193850064

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանք

  1. Նկարագրեք որևէ երևույթ և նշեք դրա առաջացման պատճառներն ու առաջացրած հետևանքները։
    • Ես կնկարագրեմ անձրևի առաջացման պատճառը: Ջրային գոլորշիները հավաքվում են ամպերի մեջ, ծանրանում են, որի հետևանքով սկսում են թափվել ներքև, այնուհետև գետնին թափված ջուրը որոշ ժամանակ անց սկսում է չորանալ, այսինքն գոլորշիանալ ու նորից բարձրանում է վերև:
  2. Ըստ ուսումնական նյութում բերված նկարների՝ աղյուսակում գրեք կենդանի և անկենդան բնության մարմինների անուններ:
Կենդանի բնության մարմիններ
1. մարդ
2. շուն
3. կատու
4. ծառ
5. թռչուն
և այլն
Անկենդան բնության մարմիններ
1. սեղան
2. քար
3. անձրև
4. լուսին
5. կոնֆետ
և այլն