Կոմիտաս

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընաւ։

Սաղարդ–սաղարդ սարսելով,
Ոսկի տերեւ դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
    • սաղարդ-տերև
    • սարսել-դողալ
    • դարսել-շարել իրար վրա
    • տարափ-ուժեղ անձրև
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
    • Աշուն
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
    • Աշուն
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
    • Բերքահավաք
    • Տերևաթափ
    • Խոր աշուն
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Գործնական քերականություն

23. Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր (փակագծում տրված Է, թե քանի՞ հնչյուն կա):

 Օրինակ՝

ասեղ – ա, ս, ե, ղ (4)

արմատ – ա, ր, մ, ա, տ (5),

երերալ – Յ, է, ր, է, ր, ա, լ (7)

երազ – յ, է, ր, ա, զ (5)

որոտ – վ, օ, ր, օ, տ (5)

տերև – տ, է, ր, է, վ(5)

որոշում – վ, օ, ր, օ, շ, ու, մ(7)

երևելի – յ, է, ր, է, վ, ե, լ, ի(8)

24.Հաշվի´րթե տրված բառերի  մեջ քանի՞ տառքանի՞ հնչյուն կա:

Օրինակ՝

եղևնի – 5 տառ, 7 հնչյուն:

Երիտասարդ, ոլոռ, ողնաշար, հրշեջ, գրքույկ, բարև, կարևոր, բաճկոն, ոտք, երամ:

Հնչյունը լսվում  և արտասանվում է, իսկ տառը գրվում  է: Տառը հնչյունի նշանն է:

Հայերենում երեսունվեց հնչյուն կա: Դրանք արտահայտվում են երեսունինը տառերով:

Երեսունվեց հնչյուններից վեցը ձայնավորներ են (ա, է, ը, ի, օ, ու), իսկ երեսունը՝ բաղաձայններ (բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ):

Է և ե տառերը  է հնչյունի նշաններն են:

Օ և ո տառերը  օ հնչյունի նշաններն են:

Ե և ո տառերը կարող են մեկից ավելի հնչյուն արտահայտել (ե-յէ, ո-վօ):

Մեկից ավելի հնչյուն է  արտահայտում նաև և տառը (կա՛մ էվ, կա՛մ  յէվ):

Երիտասարդ-9տ, 10հ

ոլոռ-4տ, 5հ

ողնաշար-7տ, 8հ

հրշեջ-5տ, 6հ

գրքույկ-6տ, 7հ

բարև-4տ, 5հ

կարևոր-6տ, 7հ

բաճկոն-6տ, 6հ

ոտք-3տ, 4հ

երամ-4տ, 5հ: