Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր,

Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,

Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,

Մեռնում էր, աչքը` ջրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար

Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.

-Տուր ինձ այն, ինչ-որ թանկ է քեզ համար,

Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում է ինքնին.

-Էն թանկագինը կյանքն է անպատճառ.

Ա~խ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:

-Էհ լավ, թող լինի. տուր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,

Աղավնին բացեց աչքերը ոսկի,

Ու թևին տալով` ծափեց խնդագին.

-Ե՞րբ կուզես կյանքս, նազելի ոգի:

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի

Կյանքս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին

Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-

Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    • բոսոր-կարմիր
    • պարիկ-փերի
    • դալկահար-գունատ
    • սրտաբեկ-թախծոտ
  2. Գրավոր բացատրի՛ր ջրի երազ, ստրուկ աշխարհ արտահայտությունները:
    • Ջրի երազ-քանի որ վիրավոր էր, երազում էր ջրի նման ազատ լիներ:
    • Ստրուկ աշխարհ-նշանակում է, որ աշխարհը ազատ ու անկախ չէ:
  3. Ո՞րնէ առակի ասելիքը և ի՞նչ է սովորեցնում այն քեզ:
    • Այս առակից հասկացա որ, ամենալավ բաներից մեկը բարությունն ու լավությունն է:
  4. Դո՛ւրս գրիր հիմնական իմաստն արտահայտող տողերը։
    • -Թռիր, սիրելիս, ազատ ու վայրի,
    • Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին
    • Թե ինչն է թանկը կյանքից ավելի…,-
    • Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Իմ ուսումնական աշունը հայրենագիտություն առարկայից

Երևանի 2800-ամյակին նվիրված այգին իմ ամենասիրած այգիներից մեկն է Երևանում: Այն իմ բնակության վայրից մի քիչ հեռու է գտնվում, բայց մեքենայով մենք այնտեղ հասնում ենք 15 րոպեի ընթացքում: Այն գտնվում է Կենտրոն վարչական տարածքում: Այգու բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 10-ին։ Նախկինում այն եղել է Անգլիական այգու մի մասը: Վարդանյան եղբայրներն այս այգին վերանորոգել են ու նվիրել են երևանցիներին Երևանի 2800 ամյակի կապակցությամբ: Այգում կա 2800 հատ շատրվան:

Ես այս այգին շատ եմ սիրում, ամռանը ես այնտեղ գնում եմ և զովանում եմ, ջրվում եմ ու հաճույք ստանում:

Երկրի տարեկան պտույտը Արեգակի շուրջը

Երկիրը պտտվում է ոչ միայն իր առանցքի շուրջը, այլև Արեգակի: Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը՝ տարեկան պտույտ: Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն  իր առանցքի  շուրջը  մեկ լրիվ  պտույտը կատարում է  մեկ օրում, իսկ Արեգակի  շուրջը՝ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Չորրորդ տարվա փետրվար ամիսն ավելանում է 1 օրով, և օրերի քանակը դառնում է 29 օր, իսկ տվյալ տարին  ունենում է 366 օր: Այդ տարին համարվում է նահանջ տարի:

Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր:  Այլ կերպ ասած՝ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի  պտտման  ուղեծիրը  գրեթե շրջանագիծ է: Արեգակի շուրջը Երկրի տարեկան պտույտի մասին կարելի է պատկերացում կազմել՝  դիտելով տելուրիում կոչվող սարքի աշխատանքը: Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված տարվա չորս եղանակների ( գարուն, ամառ, աշուն, ձմեռ)  կանոնավոր հերթափոխը, որն ունի  հետևյալ  երեք պատճառները.

ա) Երկրի պտույտը Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությունը ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելը:

Այն   կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում՝ ձմեռ: Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերն է, իսկ հարավային  կիսագնդում՝ ամենակարճ ցերեկը  և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում  լինում են ամենակարճ  ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում ՝ հակառակը:

nk

Հունիսի 22-ը հյուսիսային կիսագնդում կոչվում է ամառային արևադարձի օր, իսկ դեկտեմբերի 22-ը՝ ձմեռային արևադարձի օր:

Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Հյուսիսային կիսագնդում մարտի 21-ը կոչվում է գարնանային գիշերհավասարի օր, իսկ սեպտեմբերի 23-ը՝ աշնանային գիշերահավասարի օր:

Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  վեց ամիս Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ : Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ:

Հարցեր

1. Ինչո՞վ է պայմանավորված  տարվա չորս եղանակների հերթափոխումը:

ա) Երկրի պտույտով Արեգակի շուրջը,

բ)  Երկրի պտտման առանցքի թեքությամբ ուղեծրի հարթության նկատմամբ,

գ) տարածության  մեջ  նրա պտտման առանցքի ուղղության  անփոփոխ լինելով:

2. Որո՞նք են արևադարձի և գիշերահավասարի օրերը:

Արևադարձի օրերն են՝ հունիսի 22 և դեկտեմբերի 22:

Գիշերահավասարի օրերն են՝ սեպտեմբերի 23 և մարտի 21:

3. Ի՞նչ  են բևեռային գիշերներն ու ցերեկները, և ինչքա՞ն է դրանց տևողությունը:

Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում՝ բևեռային ցերեկ և տևու է 6 ամիս:

Մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը  Հուսիսային բևեռում բևեռային ցերեկ է, Հարվային բևեռում՝ բևեռային գիշեր և տևում է 6 ամիս:

4. Ո՞րն է նահանջ տարին:

Յուրաքանչյուր 4 տարին մեկ տարին ավելանում է 1 օրով և կոչվում է նահանջ տարի: