Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևը՝ միջնապատյանի հետ,  անվանում են քարոլորտ: Այն կազմված է վիթխարի կտորներից, որոնք մշտական շարժման մեջ են  և կարծես սահում են միջնապատյանի վերին շերտով: Դրանք քարոլորտի սալերն են: 

Սալերն ընդգրկում են ոչ միայն  մայրցամաքները, այլև օվկիանոսի հատակի իրենց հարակից մասերը: Այդ պատճառով քարոլորտի սալերի և մայրցամաքների սահմանները չեն համընկնում: Դրանք նույն հիմքն ունեն և իրար հետ կազմում են մեկ ամբողջություն: Քարոլորտի սալերը տարեկան 5-6 սմ արագությամբ շարժվում են տարբեր ուղղություններով: Սալերի բախման տեղերը երկրակեղևի ամենաակտիվ, երկրաշարժավտանգ շրջաններն են: Երկրակեղևն ունի երկու շերտավոր կառուցվածք:  Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տիպ՝ մայրցամաքային և օվկիանոսային: Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ՝ բազալտայինը: Երկրակեղևի առավելագույն հաստությունը հասնում է  5-10 կմ: Այն կազմված է երկու շերտից՝ նստվածքային և բազալտային: Գրանիտային շերտը բացակայում է:
Երկրի ներքին հզոր ուժերի ազդեցությամբ միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է: Այդ շարժումը պատճառ է դառնում երկրակեղևի անընդհատ շարժման:  Դրա հետևանքով նրա տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում են, բարձրանում են, իջնում են կամ էլ ծալքավորվում: Գիտնականները պարզել են,  երկրակեղևում տեղի են ունենում երկու տեսակի շարժումներ՝ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտենում են իրար, սեղմվում՝ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից՝ առաջացնելով խզվածքներ:
Երկրակեղևի շարժումներն առանձնապես բնորոշ են նրա շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերին, որոնք կոչվում են երկրածալքեր (գեոսինկլինալներ): Այդ տեղամասերում կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր: Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան  գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: Հարթակներն ընկած են մայրցամաքների հիմքում: Օրինակ՝ Հարավային Ամերիկայի հիմքում ընկած է հարավամերիկյան հարթակը, Աֆրիկայի հիմքում՝  Աֆրիկյանը: Բոլոր մայրցամաքների հիմքում մեկական հարթակ է ընկած՝ բացառությամբ Եվրասիայի:

Առաջադրանքներ

1.Ի՞նչ են քարոլորտի  սալերը:

Երկրակեղևը միջնապատյանի հետ միասին կոչվում է քարոլոր որը կազմված է վիթխարի կտորներից: Այդ կտորները կոչվում են քարոլորտի սալեր:
2. Ի՞նչ կառուցվածք ունի երկրակեղևը: Որո՞նք  են երկրակեղևի հիմնական տիպերը:

Երկրակեղևի հիմնական տիպերն են մայրցամաքային և օվկիանոսային:
3. Երկրակեղևի շարժումների ի՞նչ տեսակներ գիտեք:

Ուղղահայաց և հորիզոնական:
4. Ի՞նչ է հարթակը:

Երկրակեղևի կայուն, ընդարձակ, կարծր բյուրեղային հիմքով տեղամասերը կոչվում են հարթակներ:
5. Ի՞նչ է երկրածալքը:

Երկրակեղևի շարժունակ, անկայուն,  լայնարձակ  տեղամասերը կոչվում են երկրածալքեր :

Родник

Это казалось чудом, – самый настоящий Родник с прохладной водой посреди жаркой пустыни. Жаркое солнце выжгло всё. И лишь в одном месте из-под земли бил Родник. Самые страшные засухи ничего не могли с ним поделать. Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его. Так и текла жизнь Родника: от дождя до дождя в непрерывной борьбе c пустыней.
Но однажды в его привычную жизнь вторглись люди, которые шли через пустыню большим караваном. Запасы воды у них давно кончились, и если бы не Родник, им пришлось бы умереть в этой пустыне. Родник видел, как плакали от радости женщины, когда поили своих измученных детей, как улыбались суровые мужчины, доверху наполняя походные фляги родниковой водой.
Шли годы… Родник всё так же поил людей свежей водой, только вот люди стали другими. Нет, они все так же ценили прохладную воду Родника и говорили, что одного глотка этой волшебной воды хватит, чтобы восстановить силы. За это Родник был готов простить им то, что кое-кто из них швырял в него камни или плевал, перегнувшись через край колодца. Но таких было немного. Нашлись и те, кто не захотел уходить от него, они стали строить дома рядом с Родником. А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки. Теперь дождь только наполовину пополнял его подземные запасы. Всё остальное попадало в баки. Но люди продолжали ставить новые баки, и каждый следующий дождь дарил Роднику всё меньше и меньше воды. Родник начал засыхать и наконец совсем высох.
Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков и с недоверием слушали рассказы стариков о волшебном источнике, бившем
когда-то в самом центре пустыни.


засуха – երաշտ

глоток – կում

источник – родник

фляга – տափաշիշ

колодец – ջրհոր

ржавчина – ժանգ

Ответьте на вопросы.

  1. Почему самые страшные засухи ничего не могли поделать с Родником? 
    • Раз в несколько лет Дождь обязательно навещал Родник и пополнял его.
  2. Как Родник служил людям? 
    • Родник поил людей свежей водой .
  3. Как относились люди к Роднику? 
    • Люди радовались когда видели родника.
  4. Для чего люди поставили баки?
    • Люди собирали дождевую воду.
  5. К чему это привело?
    • Родник высохнул.
      Подберите из текста антонимы к данным словам. С некоторыми из них составьте и запишите предложения.
      Тёплый-холодный
    • маленький-боьшой
    • смеяться-плакать
    • грусть-радость
    • молчать-говорить
    • старый-новый
      Составьте и запишите предложения с данными словами и словосочетаниями.
      Прохладная вода, жаркая пустыня, родник, непрерывная борьба, караван, родниковая вода, колодец, дождевая вода, волшебный источник.

    • Составьте и запишите предложения из данных слов. 1. всё, солнце, выжгло 2. Родника, привычную, вторглись, в, люди, жизнь 3. один, восстанавливал, воды, глоток, этой, волшебной, силы 4. люди, с, стали строить, дома, Родником, рядом 5. а потом, железные, люди, собирать, дождевую, в, придумали, воду, огромные, баки 6. люди, из, воду, пили, противную, отдающую ржавчиной, с тех пор, баков .
    • Солнце всё выжгло.
    • В привычныю жизнь Родника вторглись люди.
    • Один глоток этой волшебной воды восстанавливал силы.
    • Рядом с Родником люди стали строить дома.
    • А потом люди придумали собирать дождевую воду в огромные железные баки.
    • Люди с тех пор пили противную, отдающую ржавчиной воду из баков.

Հայաստանի պատմության հետքերով: Ճամփորդության նախագիծ

Հայաստանի պատմության պետական ...

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է, հիմնադրվել է 1919 թվականին։Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով՝ հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ 

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  2. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։
    • Գտնվում է Կենտրոն վարչական տարածքում:
  3. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։
    • Անցնում ենք հետևյալ փողոցներով՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամրջով գնում ենք Վազգեն Սարգսյանի անվան փողոց, այնուհետև հասնում ենք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանը:
  4. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։
    • Անցնում ենք Երևանյան լճի կողքով, Հաղթանակի կամուրջի վրայով, Քաղաքապետարանի կողքով, Վարդանյանների այգու կողքով և հասնում ենք Հանրապետության հրապարակ:
  5. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։
    • Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ են գտնվում Հայաստանի կառավարության շենքը, Ֆինանսների նախարարության շենքը, հրապարակի գեղեցիկ շատրվանները:
  6. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։
    • Այնտեղ այցելելով՝ ակնկալում եմ տեսնել գեղեցիկ նկարներ, հին իրեր, տարբեր ժամանակների մետաղադրամներ:

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն նախագիծ

Մխիթար Սեբաստացի

Մխիթար Սեբաստացին գիտնական էր, մշակութային և եկեղեցական գործիչ, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Ծնվել է Սեբաստիա քաղաքում 1676թ.-ի փետրվարի 17-ին:

1685-1691թթ. սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան վանքում, որտեղ էլ Մխիթար անունով սարկավագ է օծվել։ Դեռ վաղ տարիքում մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար:

1692թ. Մխիթարն այցելել է Սբ. Էջմիածին, հետո անցել Սևանա կղզի, ուր նրան հայտնվել է Աստվածամոր տեսիլքը։ Տեսիլքի ազդեցության տակ ամրապնդվել է միաբանություն հիմնելու որոշումը: 1703թ. մեկնել է վենետիկյան իշխանությանը ենթարկվող Մորեա թերակղզի և միաբանության վայր ընտրել Վենետիկին ենթակա Մեթոն բերդաքաղաքը: 

Այստեղ էլ ստանալով Պապի աջակցությունը՝ հիմնել է Սուրբ Անտոն Աբբայի միաբանությունը («Մխիթարյան» է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո՝ 1749թ.-ից)։

1717թ. Վենետիկյան Սենատը Սուրբ Ղազար կղզին անժամկետ հանձնել է Մխիթարին և իր միաբաններին։ Այստեղ Մխիթար Սեբաստացին իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Մխիթար Սեբաստացու հիմնած է Մխիթարյան միաբանությունում շատ հայեր կրթվել են ու կատարել գիտական և հոգևոր աշխատանքներ:

Աշնանային մի օր

Աշուն էր: Ես նկարչության խմբակով գնացի Դիլիջան: Աշունը Դիլիջանում հիասքանչ էր: Ամենուր գունազարդ տերևներ էին ու գունավոր ծառեր: Մենք զբոսնում էինք գունագեղ անտառով ու հիանում էինք տեսարանով: Մենք այնտեղ խարույկ վառեցինք, խորոված կերանք, նկարեցինք, գլորվեցինք լանջերով: Ճանապարհին մեր հետևից երկու շուն էին գալիս, նրանք սկսեցին մեզ ուղեկցել ու ամբողջ ընթացքում նրանք չհեռացան մեզնից: Մենք խաղեր խաղացինք, հանգստացանք ու վայելեցինք աշնանային հաճելի օրը: Ու ես ունեցա հավես օր: Մենք քայլում էինք ու հոգնում, հետո կանգ էինք առնում, հանգստանում ու նորից քայլում: Մենք այնտեղ եղնիկեր տեսանք ու նրանց կերակրեցինք : Եղջերուներից մեկը ցանկապատից դուրս էր, մենք վախեցանք ու ետ գնացինք: Դրանից հետո գնացինք Պարզ լիճ, այնտեղ էլ ես կերկրեցի բադերին : Մեր հետ էին ընկեր Ալբերտը, ընկեր Ալիսը և իմ սիրելի ընկեր Նարեն: