Հայաստանի պատմության հետքերով: Ճամփորդության նախագիծ

Հայաստանի պատմության պետական ...

Հայաստանի պատմության թանգարանը պատմամշակութային, գիտահետազոտական խոշոր կենտրոն է, հիմնադրվել է 1919 թվականին։Թանգարանում պահպանվում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով՝ հնագիտություն, ազգագրություն, դրամագիտություն, վավերագրեր։ Թանգարանի հավաքածուները համալրվում են հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով։ Թանգարանը ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը։ 

  1. Գուգլ քարտեզի միջոցով գծել Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ճանապարհը։
  2. Երևանի ո՞ր համայնքում է գտնվում Հայաստանի պատմության թանգարանը։
    • Գտնվում է Կենտրոն վարչական տարածքում:
  3. Հյուսիսային դպրոցից մինչև Հայաստանի պատմության թանգարանը ի՞նչ փողոցներով ենք անցնում։
    • Անցնում ենք հետևյալ փողոցներով՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Հաղթանակի կամրջով գնում ենք Վազգեն Սարգսյանի անվան փողոց, այնուհետև հասնում ենք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ գտնվում է Հայաստանի պատմության թանգարանը:
  4. Ինչ տեսարժան վայերով ենք անցնում մինչ հասնելը Հայաստանի պատմության թանգարանը։
    • Անցնում ենք Երևանյան լճի կողքով, Հաղթանակի կամուրջի վրայով, Քաղաքապետարանի կողքով, Վարդանյանների այգու կողքով և հասնում ենք Հանրապետության հրապարակ:
  5. Ի՞նչ կարևոր կառույցներ կան Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ։
    • Հայաստանի պատմության թանգարանի հարևանությամբ են գտնվում Հայաստանի կառավարության շենքը, Ֆինանսների նախարարության շենքը, հրապարակի գեղեցիկ շատրվանները:
  6. Ի՞նչ ակնկալիքներ ունեք թանգարան այցելելով։
    • Այնտեղ այցելելով՝ ակնկալում եմ տեսնել գեղեցիկ նկարներ, հին իրեր, տարբեր ժամանակների մետաղադրամներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *