Հովհաննես Թումանյան

  • Դիտի՛ր Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը։ Բլոգումդ առանձնացրո՛ւ-գրի՛ր այն կարևոր դեպքերը, իրադարձությունները Թումանյանի կյանքից, որոնք քեզ հետաքրքրեցին:
    • Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռիի Դսեղ գյուղում 1869 թվականին: Թումանյանի հայրը քահանա Թադևոսն էր, իսկ մայրը Սոնան էր: Մանուկ ժամանակ նա շատ չարաճճի էր: Մի անգամ նա գնաց դուրս, կովը հարվածեց նրան ու նա սկսեց լացել: Մի անգամ էլ Հովհաննեսը բարձրացավ ծառ ու նրա վրա սկսեցին ճվճվալ ճնճղուկները, նա վախեցավ ու փախավ : Նա 10 տարեկանում ընդունվեց մի դպրոց ու սիրահարվեց ուսուցչի աղջկան: Հովհաննեսը մի բանաստեղծություն գրեց այդ աղջկա համար, նա համբույր էր սպասում, բայց համբույրի տեղը ապտակ ստացավ: Թումանյանի առաջին գործը եղել է <<Շունն ու կատուն>>: 19 տարեկանում Հովհաննեսը ամուսնանում է, ունենում է 10 երեխա: Էջմիածնում Թումանյանը Արևմտյան Հայաստանից եկած որբուկների համար որբանոցներ է հիմնում: Նրան որբուկները շատ էին սիրում: Այդ ընթացքում նրա 4 որդիները գնում են կռվի, Արտավազդը զոհվում է: Դրանից հետո Թումանյանի առողջական վիճակը վատանում է ու նա մահանում է 1923 թվականին: Թումանյանի մարմինը թաղված է Թիֆլիսում, իսկ գողացված սիրտը՝ հայրենիքում: