Գործնական քերականություն

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը և արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ-շապ-իկ

մկնիկ-մկն-իկ

զատիկ-զատիկ

ծաղիկ-ծաղ-իկ

մայրիկ- մայր-իկ

աղջիկ-աղջիկ

շնիկ-շն-իկ

փիսիկ- փիս-իկ

գեղեցիկ-գեղեցիկ

կապիկ-կապիկ

փոքրիկ-փոքր-իկ

սիրունիկ-սիրուն-իկ

կողիկ (կոտլետ)-կող-իկ

թիթեռնիկ-թիթեռն-իկ

ծիտիկ -ծիտ-իկ

քթիկ-քթ-իկ

տոտիկ-տոտ-իկ

մատիկ-մատ-իկ

բ) Գնդակ-գնդ-ակ

գետակ-գետ-ակ

վանդակ-վանդակ

ելակ-ելակ

կատակ-կատակ

նապաստակ- նապաստակ

առվակ -առվ-ակ

զավակ-զավակ

բակ-բակ

գուշակ-գուշակ

որդյակ-որդյ-ակ

դղյակ-դղյակ

կտակ-կտակ

պատանյակ-պատանյ-ակ

թիակ- թի-ակ

թակ-թակ

բլրակ-բլր-ակ

վարդակ-վարդակ

սոխակ-սոխ-ակ

մահակ-մահ-ակ

մոծակ-մոծակ

գ)Գայլուկ-գայլ-ուկ

բուկ-բուկ

մանուկ-ման-ուկ

գառնուկ-գառն-ուկ

ձագուկ-ձագ-ուկ

ձուկ-ձուկ-ձուկ

ձիուկ-ձի -ուկ

բազուկ-բազուկ

մուկ-մուկ

աղմուկ-աղմուկ

հատուկ-հատ-ուկ

մարդուկ-մարդ-ուկ

պոչուկ-պոչ-ուկ

վհուկ-վհուկ

ձմերուկ-ձմերուկ

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տանը, ապրում էր կախարդը:

Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը:

Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:

Մի փոքրիկ առու իջնում էր սարն ի վար:

Մի առվակ իջնում էր սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:

Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

Անտառից դուրս եկավ մի ձիուկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:

Հավն ածեց մի փոքրիկ ձու:

Հավն ածեց մի ձվիկ:

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

Քամին դես ու դեն էր քշում ամպիկները:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել)-թափանցիկ, շրջ(ել)-շրջիկ, մարտ(նչել)-մարտիկ, սիրտ ճմլ(ել)-սրտաճմլիկ, ճանճ քշ(ել)-ճանճաքշուկ:

բ) Օրեն(ք)-օրինակ, ճաշ-ճաշակ, ախորժ-ախորժակ, սահուն-սահնակ, պահել-պահակ, ընդուն(ել)-ընդունակ, մոլոր(ել)-մոլորակ, գիտ(ենալ)-գիտակ, պատվիր(ել)-պատվիրակ, բուռն(ն)-բռնակ:

գ) Կտր(ել)-կտրուկ, դիպչ(ել)-դիպուկ, խուսափ(ել)-խուսափուկ: